Ամանորի նվերներ՝ համայնքի փոքրիկներին

Ամանորի նախաշեմին Չաարատ Կապանը ավանդույթ է դարձրել իրականացնել սոցիալական մի շարք ծրագրեր՝ հատկապես Կապան  համայնքի փոքրիկների համար։

Տոների կապակցությամբ ընկերության  աշխատակիցներն այցելեցին    Գեղանուշ բնակավայր, որի փոքրիկ  բնակիչները Չաարատ Կապանի  կողմից ստացան  ամանորի նվերներ։

Ընկերությունը ամանորի նվերներ տրամադրեց նաև վերջին պատերազմում զոհված ընկերության  աշխատակցների երեխաներին ու նրանց հարազատներին։

Դավիթ Թովմասյանի խոսքը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտվեց ևս մեկ տարի: Շուտով 2022 թվականն այլևս պատմություն է դառնալու։
Սովորաբար անցնող տարվա նախաշեմին ամփոփում ենք մեր ընկերության 365 օրվա աշխատանքը, մատնանշում՝ ձեռքբերումներն ու հետագա անելիքները:
Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի տարի, որը դեռևս ամբողջովին հաղթահարված չէ․ թե համաշխարհային տնտեսության և թե ներքին շուկայի մարտահրավերները դեռևս շարունակվում են, բայց համոզված եմ, յուրաքանչյուրիս հետևողական ու խելամիտ ջանքերի շնորհիվ, ելքեր կգտնվի ճգնաժամից դուրս գալու՝ պատվով հաղթահարելու առաջացած խնդիրները։
Այս ամենին զուգահեռ ուրախությամբ պետք է արձանագրեք, որ անցնող տարում ևս ընկերությանը հաջողվեց դերակատարում ունենալ Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը և ակնկալում ենք ավելին ներդնել՝ առաջացած ճգնաժամերը ընկճելուց հետո։
Լիահույս եմ, որ գալիք 2023 թվականը թե ՛ ընկերության և թե ՛ մեր երկրի համար լավագույններից է լինելու։
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:
Բոլորիս մաղթում եմ խաղաղություն և առողջություն:
Ընտանիքներին` սեր ու հոգատարություն:
Հարգանքով ՝ Դավիթ Թովմասյան

Բնապահպանական դասընթաց՝ ընկերությունում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի Տեխնոլոգիաների և Ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն այցելել էին ընկերություն։
Բուհ-ընկերություն համագործակցության շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում ծանոթանալու ընկերության Բնապահպանական բաժնի կողմից իրականացվող Հանքաջրերի մաքրման ու մոնիտորինգի՝ մակերևութային ջրերի նմուշառման գործընթացներին։
Այցի ընթացքում ուսանողները հանդիպեցին նաև ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին, ով պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ հանքարդյունաբերական ընկերության գործունեության վերաբերյալ։

Հիմնովին վերանորոգվել է Գեղանուշ տանող ճանապարհը

Չաարատ Կապանի և Կապան համայնքի հետ համագործակցության շրջանակներում կյանքի կոչվեց ևս մեկ նախագիծ։

Հիմնովին վերանորոգվել է Կապան քաղաքից Գեղանուշ տանող ճանապարհի այն հատվածը, որը նախկին ծրագրից դուրս էր մնացել։

Ճանապարհի շինարարական աշխատանքների համար ընկերությունը համայնքին է տրամադրել շուրջ 67 միլիոն դրամ։
Նշենք, որ նախորդ տարիներին ընկերությունը ներդրում ունեցավ դեպի Գեղանուշ տանող ճանապարհի ամբողջական վերանորոգման համար։
Սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում ճանապարհի վերանորոգման համար 2020 թվականին Կապան համայնքին է տրամադրվել շուրջ 64 միլիոն, իսկ 2021 թվականին ՝ շուրջ 72 միլիոն դրամ։

2023 թվականի նոր ուսումնական տարում Կապանը կունենա նոր նախակրթարան

Չաարատ Կապանի ֆինանսավորմամբ Կապան համայնքի Լեռնագործների 16 հասցեում ընթացող  նախակրթարանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին․ ներկա պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։    Քաղաքի գործող 12  մանկապարտեզները գերծանրաբեռնված խմբերով են աշխատում։ Նոր նախակրթարան ունենալը վերջին տարիներին օրակարգային հարց էր դարձել համայնքի համար,   որի գործարկմամբ շուրջ 150 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու, ստեղծվելու են աշխատատեղեր ու ամենակարևորը կապանցի երեխաների դաստիարակության ու ժամանցի համար կլինեն լավագույն պայմանները։  Այն  որպես նոր տեխնոլոգիաներով կառուցված շինություն  եզակիներից է տարածաշրջանում,  այստեղ  մանրակրկիտ մտածված է յուրաքանչյուր մանրուք,  որպեսզի երեխաները հաճույքով այցելեն նախակրթարան։

https://fb.watch/gSRfptNVcF/

Ծրագրի համար ընկերությունը  տրամադրել է  շուրջ 230  միլիոն դրամ  ՝ Կապան համայնքի հետ կնքած սոցիալ -տնտեսական համագործության  շրջանակներում։

Սա ընկերության կարևորագույն ներդրումներից  է, որի կյանքի կոչման համար  ընկերությունը միջոցներ չի խնայել, որպեսզի կապանցի փոքրիկների   ունենան  բարեկեցիկ պայմաններ։

Հոկտեմբերի 1-ին աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը

Օրվա առթիվ այցելեցինք Սյունիքի մարզի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն՝ կենտրոնի բնակիչների հետ կիսելու տոնական տրամադրությունն ու նրանց մեջ արթնացնելու այն հույսը, որ միայնակ չեն՝ այլ շրջապատված բոլորիս ուշադրությամբ:
Այցի ընթացքում ծանոթացանք նաև կենտրոնի բնակիչների առօրյային, ստեղծված պայմաններին ու խնդիրներին։
Նշենք, որ ընկերությունը մշտապես հետևողական է կենտրոնի խնդիրներին և հնարավորության սահմաններում փորձում է մասնակիցը դառնալ դրանց լուծմանը․ արդեն 2-րդ տարին է ինչ ընկերություն-կենտրոն համագործակցության շնորհիվ՝ ձմռան ամիսներին վառելափայտ է տրամադրվում տարեցներին։
Տարեցներն ու կենտրրոնի ողջ անձնակազմը իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր տարեցներին իրենց օրվա կապակցությամբ, թող յուրաքանչյուրդ ունենաք բախտավորություն՝ երջանիկ ու առողջ վայելելու ծերությունը:

Սեպտեմբերի 4-ը փրկարարի մասնագիտական օրն է

ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր։ Օրվա կապակցությամբ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն  ու Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորեցին ընկերությունում ծառայություններ մատուցող լեռնափրկարարների թիմին։

Մասնագիտական օրվա կապակցությամբ, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ընկերությունը խրախուսել է փրկարարների ողջ անձնակազմին դրամական պարգևներով։

Փրկարարի մասնագիտության կարևորությունը նաև մեր ընկերության անխափան աշխատանքի մասն է կազմում։  Ընկերության լեռնափրկարարների թիմի ամենօրյա չընդհատվող  ծառայությունը մեր աշխատակիցների անվտանգ աշխատանքի ապահովման երաշխիքն է, որը մեր գործընկերները կատարում են գերազանց։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում՝  առողջություն, անվտանգ աշխատանք և  մասնագիտական հաջողություններ։

Սիրելի փրկարարնե’ր,  թող  ձեր մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունն օգտագործվի միայն ուսումնական վարժանքների ժամանակ։

Շնորհակալ ենք ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։

Նվերներ՝ առաջին դասարանցիներին

 

Այսօր ընկերության աշխատակիցների շուրջ 70 երեխա հաճախեցին առաջին դասարան։

Ավանդույթի համաձայն, այս տարի ևս, ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորեցին երեխաներին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ։
Ընկերության կողմից առաջին դասարան հաճախող բոլոր երեխաները նվերներ ստացան։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր սիրելի երեխաներին կյանքի կարևորագույն փուլ անցնելու կապակցությամբ և մաղթում, որ գիտելիքի զորությունը մշտապես ուղեկցի նրանց ու հաջողություններ բերի։

Լավագույն աշխատակիցները խրախուսվեցին

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 18 աշխատակցի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։
Այս տարի գլխավոր տնօրենի շնորհակալագրով են խրախուսվել նաև ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցներ ևս։

Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 2 աշխատակից Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվեցին միության հուշամեդալով ու դրամական պարգևով։

Շնորհավորում ենք պարգևատրված աշխատակիցներին և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Դավիթ Թովմասյանի ուղերձը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

Հանքարդյունաբերության ոլորտի  հարգելի ՛  հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ,

Յուրաքանչյուր տարի հուլիսի երրորդ  կիրակին   օրացույցում հանքագործի օրը նշանավորելը պատահական չէ: Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել   կատարված աշխատանքն ու պատվել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց հայրենանպաստ առաքելությունը: Բոլորս ենք ըմբռնում հանքարդյունաբերության դերը երկրի տնտեսության զարգացման մեջ ու հատկապես Հայաստանում․ հանքարդյունաբերությունը այն ոլորտն է,  որը իր ուսերին է վերցրել հանրապետության տնտեսության զարգացման ամենամեծ բեռը,  մեր առօրյան այլ կլիներ առանց հանքագործի  կատարած աշխատանքի։

Առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս մասնագիտությունները, շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք դուք, սիրելի՛ հանքագործներ ու մետալուրգներ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում անվտանգ աշխատանք,  քաջ առողջություն  ու հոժարություն՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու համար։

 

Հարգանքով՝ Դավիթ Թովմասյան