Այսօր այցելեցինք Գեղանուշի նախակրթարանի լուսավոր սաներին։
Բնապահպանական դասընթաց ուսանողների հետ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողները բնապահպանություն առարկայի իրենց հերթական դասընթացն անցկացրել են ընկերության տարածքում։
Պրակտիկ դասը նվիրված էր շրջակա միջավայրի վիճակի վերահսկողությանը՝ տեսական հարցերի քննարկումից հետո նրանք մասնագետների հետ այցելել են Գեղանուշի պոչամբար, որտեղ գործնականում ծանոթացել են գետի որակի վերահսկողության համար ընկերության բնապահպանության բաժնի մասնագետների կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվող ջրի նմուշառման և գետի հոսքի չափման աշխատանքներին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հաշվի առնելով ուսանողների ցանկությունը և կարևորելով համայնքի հետ համագործակցությունը նաև այս ձևաչափով, նախատեսվում է նմանատիպ պրակտիկ դասերը ավանդույթ դարձնել և պարբերաբար իրականացնել ԲՈՒՀ-ում սովորող ուսանողների համար՝ պարտադիր հանդիսացող բնապահպանություն առարկայի շրջանակներում։
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է
Այն ընտրվել է՝ ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու, նրանց աշխատանքը կարևորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Օրվա առթիվ Չաարատ Կապան ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը շնորհավորել է ընկերության բժշկական կենտրոնի բուժաշխատողներին։
Դավիթ Թովմասյանը ընկերության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել նրանց մասնագիտական առաքելությունը նվիրումով ու պատասխանատվությամբ կատարելու, աշխատակիցների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
Մասնագիտական տոնի կապակցությամբ բուժաշխատողները ընկերության կողմից արժանացան նաև դրամական պարգևների:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք ընկերության ամենահոգատար, ամենաուշադիր բուժքույրերին :
Հարգելի բուժքույրեր,
Գնահատանքի է արժանի ձեր նվիրական ու քրտնաջան ամենօրյա աշխատանքը:
Այցելություն վետերաններին
Շնորհակալ ենք Հաղթանակի համար։
Ապրիլի 28-ը աշխատանքի անվտանգության միջազգային օրն է
Ինչպես միշտ, այս տարի ևս ընկերությունում օրվա առթիվ տոնական միջոցառում կազմակերպվեց։
Մեզ համար աշխատավայրում աշխատակիցների անվտանգության ապահովումն ու առողջության պահպանումը առաջնային ու կարևորագույն նախապայման է, ուստի աշխատանքի անվտանգության օրը հաշվի առնելով, որոշվեց այսուհետ յուրաքանչյուր տարի, ապրիլի 28-ին, ընկերության ստորաբաժանումներից ճանաչել տարվա ամենաանվտանգ աշխատատեղ՝ տարվա ընթացքում անվտանգության կանոններն ու պահանջները խստագույնս պահպանելու համար։ Այս տարի լավագույնը ճանաչվեց Հարստացուցիչ Ֆաբրիկան։
Շնորհավորում ենք բոլորիս աշխատանքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ: Թող աշխատավայրում միմիայն հաջողություններ ու ձեռքբերումներ ունենաք:
Անվտանգ աշխատանք բոլորիս։
Շուտով Կապանը կունենա ժամանակակից նոր նախակրթարան
Ավանդույթ դարձած ծառատնկի մեկնարկը տրված է
Ծառերի հետագա խնամքը իրականացվելու է ընկերության աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ համատեղ։
Ժամանակակից տեխնիկական միջոցների համալրում
Չաարատ Կապանի տեխնիկական միջոցների պարկը վերջերս համալրվեց նոր, ժամանակակից ապարաբարձիչ և ինքնաթափ մեքենաներով, որոնք նախատեսված են ստորգետնյա աշխատանքների համար։
FT20 մակնիշի ստորգետնյա ինքնաթաը ավտոմատվացած է․ ունի լայն տեսողական դաշտ ու մի շարք հարմարավետություն վարորդի համար:
Իսկ նորագույն տեխնոլոգիայով նախագծված 6,7 տոննա բեռնունակությամբ Sandvik LH307-ը ապահովում է առավելագույն արդյունավետություն անգամ ստորգետնյա ամենադժվար պայմաններում։
Ձեռք է բերվել նաև ստորգետնյա աշխատանքների համար նախատեսված ևս 2 ապարաբարձիչ մեքենա։
Նշենք, որ աշխատանքային հարմարավետ ու ժամանակակից պայմաններ ստեղծելուն ուղղված ՝ տեխնիկական միջոցների վերազինման գործընթացը ընկերությունում շարունակական բնույթ կունենա։
Կանանց միջազգային օրը ընկերությունում
Կանանց միջազգային օրվա առթիվ Չաարատ Կապանի ղեկավարությունը անակնկալ է մատուցել ընկերությունում աշխատող կին աշխատակիցների համար։
Ընկերության ղեկավար կազմը շրջել Է արտադրամասերով, բաժիններով ու ստորաբաժանումներով` շնորհավորել ընկերության կանանց ու աղջիկներին տոնի առթիվ և հանձնել նվերներ։
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում աշխատում է շուրջ 150 կին աշխատակից, ովքեր ընկերության ընդհանուր աշխատակիցների 12 տոկոսն են կազմում, բայց կատարում են կարևոր ու պատասխանատու աշխատանք։ Նրանք ընդգրկված են ընկերության բոլոր աշխատանքներում՝ ստորգետնյա հանքից մինչև վարչական ապարատ։
Շնորհակալ ենք մեր կին գործընկերներին իրենց կատարած ամենօրյա աշխատանքի ու հանքարդյունաբերության աշխատողի բեռը իրենց նուրբ ուսերին կրելու համար։
Company activity in 2021
In 2021, Chaarat implemented several social programmes and hosted various events for the Kapan community. According to the memorandum of socio-economic cooperation signed between the Company and the Kapan Municipality, 117 million Armenian drams ( 232,511.92 USD) were provided by the Company and used for the implementation of subvention projects. In addition to these projects, the Company donated financial aid to the development of cultural, social, health and other programs implemented in the Kapan community.
The plans for 2021 are summarized in this video.