Սեպտեմբերի 4-ը փրկարարի մասնագիտական օրն է

ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր։ Օրվա կապակցությամբ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն  ու Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորեցին ընկերությունում ծառայություններ մատուցող լեռնափրկարարների թիմին։

Մասնագիտական օրվա կապակցությամբ, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ընկերությունը խրախուսել է փրկարարների ողջ անձնակազմին դրամական պարգևներով։

Փրկարարի մասնագիտության կարևորությունը նաև մեր ընկերության անխափան աշխատանքի մասն է կազմում։  Ընկերության լեռնափրկարարների թիմի ամենօրյա չընդհատվող  ծառայությունը մեր աշխատակիցների անվտանգ աշխատանքի ապահովման երաշխիքն է, որը մեր գործընկերները կատարում են գերազանց։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում՝  առողջություն, անվտանգ աշխատանք և  մասնագիտական հաջողություններ։

Սիրելի փրկարարնե’ր,  թող  ձեր մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունն օգտագործվի միայն ուսումնական վարժանքների ժամանակ։

Շնորհակալ ենք ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։

Նվերներ՝ առաջին դասարանցիներին

 

Այսօր ընկերության աշխատակիցների շուրջ 70 երեխա հաճախեցին առաջին դասարան։

Ավանդույթի համաձայն, այս տարի ևս, ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորեցին երեխաներին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ։
Ընկերության կողմից առաջին դասարան հաճախող բոլոր երեխաները նվերներ ստացան։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր սիրելի երեխաներին կյանքի կարևորագույն փուլ անցնելու կապակցությամբ և մաղթում, որ գիտելիքի զորությունը մշտապես ուղեկցի նրանց ու հաջողություններ բերի։

Լավագույն աշխատակիցները խրախուսվեցին

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 18 աշխատակցի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։
Այս տարի գլխավոր տնօրենի շնորհակալագրով են խրախուսվել նաև ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցներ ևս։

Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 2 աշխատակից Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվեցին միության հուշամեդալով ու դրամական պարգևով։

Շնորհավորում ենք պարգևատրված աշխատակիցներին և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Դավիթ Թովմասյանի ուղերձը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

Հանքարդյունաբերության ոլորտի  հարգելի ՛  հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ,

Յուրաքանչյուր տարի հուլիսի երրորդ  կիրակին   օրացույցում հանքագործի օրը նշանավորելը պատահական չէ: Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել   կատարված աշխատանքն ու պատվել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց հայրենանպաստ առաքելությունը: Բոլորս ենք ըմբռնում հանքարդյունաբերության դերը երկրի տնտեսության զարգացման մեջ ու հատկապես Հայաստանում․ հանքարդյունաբերությունը այն ոլորտն է,  որը իր ուսերին է վերցրել հանրապետության տնտեսության զարգացման ամենամեծ բեռը,  մեր առօրյան այլ կլիներ առանց հանքագործի  կատարած աշխատանքի։

Առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս մասնագիտությունները, շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք դուք, սիրելի՛ հանքագործներ ու մետալուրգներ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում անվտանգ աշխատանք,  քաջ առողջություն  ու հոժարություն՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու համար։

 

Հարգանքով՝ Դավիթ Թովմասյան

Շնորհավոր հունիսի մեկ

Այսօր այցելեցինք Գեղանուշի նախակրթարանի լուսավոր սաներին։

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ընկերությունը նախակրթարանի երեխաների համար նվերներ էր պատրաստել։
Հունիսի մեկը ընկերության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր նաև վերջին պատերազմում նահատակված մեր աշխատակիցների երեխաները։
Սիրելի՛ փոքրիկներ,
Շնորհավորում ենք բոլորիդ ամենապայծառ տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Լուսավոր մանկություն, խաղաղ ու բարեկեցիկ ապագա ձեզ։

Բնապահպանական դասընթաց ուսանողների հետ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողները բնապահպանություն առարկայի իրենց հերթական դասընթացն անցկացրել են ընկերության տարածքում։

Պրակտիկ դասը նվիրված էր շրջակա միջավայրի վիճակի վերահսկողությանը՝ տեսական հարցերի քննարկումից հետո նրանք մասնագետների հետ այցելել են Գեղանուշի պոչամբար, որտեղ գործնականում ծանոթացել են գետի որակի վերահսկողության համար ընկերության բնապահպանության բաժնի մասնագետների կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվող ջրի նմուշառման և գետի հոսքի չափման աշխատանքներին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հաշվի առնելով ուսանողների ցանկությունը և կարևորելով համայնքի հետ համագործակցությունը նաև այս ձևաչափով, նախատեսվում է նմանատիպ պրակտիկ դասերը ավանդույթ դարձնել և պարբերաբար իրականացնել ԲՈՒՀ-ում սովորող ուսանողների համար՝ պարտադիր հանդիսացող բնապահպանություն առարկայի շրջանակներում։

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Այն ընտրվել է՝ ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու, նրանց աշխատանքը կարևորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:

Օրվա առթիվ  Չաարատ Կապան ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը շնորհավորել է  ընկերության բժշկական կենտրոնի բուժաշխատողներին։

Դավիթ Թովմասյանը ընկերության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել նրանց մասնագիտական առաքելությունը նվիրումով ու  պատասխանատվությամբ  կատարելու, աշխատակիցների նկատմամբ  հոգատար վերաբերմունքի համար։

Մասնագիտական տոնի կապակցությամբ բուժաշխատողները ընկերության կողմից արժանացան նաև դրամական պարգևների:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք ընկերության  ամենահոգատար, ամենաուշադիր բուժքույրերին :

Հարգելի բուժքույրեր,

Գնահատանքի է արժանի ձեր նվիրական ու քրտնաջան ամենօրյա աշխատանքը:

Այցելություն վետերաններին

Ավանդույթի համաձայն, այս տարվա մայիսի 9-ին ևս ընկերության ուշադրության կենտրոնում Կապանում ապրող Հայրենական մեծ պատերազմի վետերաններն են, որոնց շարքերը, ցավոք, արդեն շատ են նոսրացել։
Հաղթանակի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն այցելել է վետերաններին, շնորհավորել նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով: Դավիթ Թովմասյանը ընկերության ողջ կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնել նրանց՝ ծառայության ու կերտած հաղթանակի համար։ Վետերանները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ վերաբերմունքի ու իրենց չմոռանալու համար։
«Մենք շատ ենք գնահատում այս մոտեցումը, ավելին` այս տարիքին արդեն ապրում են այս ամենով, երբ գիտակցում ես, որ քո ու քո զինակից ընկերների կատարածը չի մոռացվել, ավելին՝ արժանանում է նման վերաբերմունքի»․- իր խոսքում նշեց Կապանի վետերաններ խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը։
Հաղթանակի օրվա առթիվ, Հայրենականում ներդրում ունեցած ավանդի համար, վետերանները ընկերության կողմից ստացան դրամական աջակցություն:
Մեծ հայրենականի պատվելի վետերաններ, շնորհավորում ենք ձեզ հաղթանակի օրվա առթիվ, դուք այն հերոս մարդիկ եք, որոնք անցել են դժվարությունների միջով և այնպես արել, որ մենք կարողանանք ապրել ու աշխատել խաղաղ պայմաններում, ձեր սխրանքով սերունդ է մեծացել ու Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակվել։
Սիրելի’ վետերաններ,
Դուք արժանի եք խորին հարգանքի և մշտական բարձր գնահատանքի:

Շնորհակալ ենք Հաղթանակի համար։

Ապրիլի 28-ը աշխատանքի անվտանգության միջազգային օրն է

Ինչպես միշտ, այս տարի ևս ընկերությունում օրվա առթիվ տոնական միջոցառում կազմակերպվեց։
Մեզ համար աշխատավայրում աշխատակիցների անվտանգության ապահովումն ու առողջության պահպանումը առաջնային ու կարևորագույն նախապայման է, ուստի աշխատանքի անվտանգության օրը հաշվի առնելով, որոշվեց այսուհետ յուրաքանչյուր տարի, ապրիլի 28-ին, ընկերության ստորաբաժանումներից ճանաչել տարվա ամենաանվտանգ աշխատատեղ՝ տարվա ընթացքում անվտանգության կանոններն ու պահանջները խստագույնս պահպանելու համար։ Այս տարի լավագույնը ճանաչվեց Հարստացուցիչ Ֆաբրիկան։
Շնորհավորում ենք բոլորիս աշխատանքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ: Թող աշխատավայրում միմիայն հաջողություններ ու ձեռքբերումներ ունենաք:
Անվտանգ աշխատանք բոլորիս։

Շուտով Կապանը կունենա ժամանակակից նոր նախակրթարան

Ապրիլի 27-ին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ստորագրեցին սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը ֆինանսավորելու է Կապան քաղաքի Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու ծրագիրը։
2022 թվականի համար նախատեսված է տրամադրել 130 միլիոն դրամ։ Նշենք, որ մինչ այս համաձայնագիրը նախորդ տարիներին ևս ընկերությունը տրամադրել է ավելի քան 140 միլիոն դրամ՝ նույն նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքների համար։
Հանդիպմանը ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Չաարատ Կապանը սիրով է մասնակցում Կապան համայնքի բարեկեցությանն ուղղված ամենատարբեր ծրագրերի իրականացմանը, որոնցից մեկն արդեն հարազատ դարձած այս ծրագիրն ավարտին հասցնելն է, որը, ըստ պատասխանատուների իր ժամանակակից լուծումներով տարածաշրջանի լավագույն նախակրթարաններից մեկն է լինելու։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը իր խոսքում կարևորեց Կապանի կոմբինատի դերը համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավարությանը՝ ամրապնդված համայնք-ընկերություն սերտ համագործակցության համար։
Նոր նախակրթարանի անհրաժեշտությունը չափազանց կարևոր է համայնքի համար, որի գործարկմամբ շուրջ 150 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու, ստեղծվելու են աշխատատեղեր ու ամենակարևորը կապանցի երեխաների դաստիարակության ու ժամանցի համար ստեղծվելու են լավագույն պայմանները։
Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում 2023 թվականի սեպտեմբերին նախակրթարանն արդեն պատրաստ կլինի ընդունելու իր առաջին սաներին։